top of page

Սուրեն Կարայանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են հայ-հնդկական համագործակցության հնարավորությունները

Mar 7, 2018
1 min read


ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին։

Նախարարությունից Anews.am-ին տեղեկացրել են, որ նախարար Կարայանը նշել է, որ հայ-հնդկական տնտեսական համագործակցության խորացման մեծ ներուժ է տեսնում։ Սուրեն Կարայանը եւ Սանգվան Յոգեշվարը քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության հնարավորությունները, մասնավորապես` դեղագործության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Դեսպան Սանգվան Յոգեշվարը ներկայացրել է, թե ինչ կոնկրետ ծրագրերում կարող են ներգրավվել հնդիկ գործարարները։ Կողմերը քննարկել են նաև համատեղ արդյունաբերական արտադրություններ հիմնելու հեռանկարները։

 
 
 

Comments


bottom of page