Search

2023 թվականին պետական բյուջեից կենսաթոշակների համար 19 մլրդ դրամ ավել կհատկացվի, քան այսօր է. Փոխնախ



Ընդամենը 5 տարի անց Հայաստանում կենսաթոշակառուների թիվը զգալիորեն կաճի, եւ պետբյուջեից թոշակների համար հարկավոր կլինի 19 մլրդ դրամ ավել հատկացնել, քան այսօր է: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

Նրա խոսքով՝ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում մոտ 455 600 մարդ թոշակներն անցյալ տարվա համեմատ 6000 դրամով պակաս է ստանում: Հաշմանդամության գրանցման համակարգում բարեփոխումների շնորհիվ կենսաթոշակ ստացող անձանց թիվը նվազել է. անցյալ տարի մոտ 13 հազար մարդ դադարել է հաշմանդամ համարվել: Միեւնույն ժամանակ, ավելացել է կենսաթոշակային տարիքի հասած մարդկանց թիվը:

2018 թվականին, ըստ փոխնախարարի, 1955 թվականին ծնված մարդիկ կսկսեն կենսաթոշակ ստանալ՝ մոտ 43 հազար մարդ: Իսկ 1960 թվականին ծնվածների թիվը, որոնք կենսաթոշակ կսկսեն ստանալ 2023 թվականին, մոտ 60 հազար է կազմում՝ գրեթե մեկուկես անգամ ավելի շատ:

Ներկայումս, ըստ փոխնախարարի, Հայաստանի յուրաքանչյուր աշխատող քաղաքացու խնամակալության տակ 1.1 կենսաթոշակառու կա, եւ դա բավականին վատ ցուցանիշ է: Սակայն 5 տարի անց իրավիճակը կարող է վատթարանալ, քանի որ թոշակառուների թիվը զգալիորեն կաճի: Այդպես, 2017 թվականին պետությունը, ըստ փոխնախարարի, կենսաթոշակների համար 223 միլիարդ դրամ է հատկացրել (մոտ 2 միլիարդ չի ծախսվել), իսկ 2023-ին ստիպված կլինի մոտ 19 միլիարդով ավել հատկացնել:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ այսօր Հայաստանում կենսաթոշակ է ստանում 455609 մարդ: Նրանցից ծերության թոշակներ ստանում է 312.798 մարդ: Մնացածը ստանում է հաշմանդամության կենսաթոշակ (116 768), արտոնյալ կենսաթոշակ (2265) եւ կերակրողին կորցնելուկապակցությամբ կենսաթոշակ (9232):


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia