top of page

Պայթյուն Երևանի Վրացական փողոցի 10 շենքում. բնակարանը փլուզվել է, 14 մարդ է տարհանվել, վնասվել է 10

Feb 20, 2018
1 min read

Այսօր՝ վաղ առավոտյան՝ ժամը 05:11-ին,Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վար է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պայթյունի հետևանքով փլուզվել են բնակարանի պատշգամբն ամբողջությամբ (մոտ 12 քմ), ամբողջությամբ վնասվել են միջնապատերը, մեկ արտաքին պատ, հյուրասենյակի առաստաղը, թեքվել է մեկ հենասյուն, պոկվել մուտքի դուռը և ամբողջությամբ վնասվել պատուհանները: Զոհեր չկան:

Վնասվել են բակում կայանած «BMW» մակնիշի 12 OQ 202, «Mercedes Vito» մակնիշի 35 MA 331, «Volkswagen Vento» մակնիշի 11 OL 243, «Volvo 740» մակնիշի 61 LL 435, «Nissan Juke» մակնիշի 77 TT 087, «Kia» մակնիշի 51 MS 051, «Mercedes C» մակնիշի 33 OV 768, «Toyota Corolla» մակնիշի 11 AA 100, «Mercedes ML» մակնիշի 45 MO 045, «Toyota» մակնիշի 11 US 816 ավտոմեքենաները:

Փրկարարները տարհանել են 14 քաղաքացու:

«Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցները և իրապահները որոնք գտնվում էին դեպքի վայրում, հայտնաբերեցին անվտանգության ազդանշանային սարքը և հայտնեցին, որ այն համակարգին միացված չի եղել: Պարզապես դրված է եղել հյուրասենյակում՝ առանց միացնելու:

Նրանք հավելեցին որ սարքի միացման դեպքում պայթյուն չէր լինի:


 
 
 

Comments


bottom of page