Search

Հրաձգություն ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի ավագ դպրոցում․ զոհվել է 17 մարդ



ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքում Մարջորի Դուգլասի անվան ավագ դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 17 մարդ, կան վիրավորներ։ Դեռևս միայն 12-ի ինքնությունն է հաջողվել պարզել։

BBC-ին հաղորդում է,որ ներկաների թվում էր դպրոցի աշակերտ և սկսնակ լրագրող 17-ամյա Դեյվիդ Հոգգը, ում խոսքերով առաջին կրակոցը եղել է 14։30-ին։ Սկզբում հնչել է հրդեհային ահազանգը, ապա սկսվել են կրակոցները։ Դեյվիդը հարցազրույց է վերցրել ներկաներից, և դրանք ձայնագրել իր բջջային հեռախոսով՝ մտածելով, որ եթե ինքը մահանա, ապա այդ ձայնագրությունն ուրիշները կլսեն, և այդ ձայները չեն դադարի։

Կրակոցներ արձակողը 19-ամյա Նիկոլաս Կրուզն է, ում մեկ տարի առաջ հեռացրել էին դպրոցից կարգապահության հետ ունեցած խնդիրների պատճառով։ Կրուզի մոտ մեծ քանակությամբ զենք են հայտնաբերել։ Վերջինս ձերբակալված է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ցավակցությունն է հայտնել զոհվածների և վիրավորների ընտանիքներին։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia