Search

Համացանցում է հայտնվել Սաակաշվիլիի ձերբակալության տեսանյութը (վիդեո)



Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի Facebook-ի էջում հրապարակվել է նրա ձերբակալության տեսանյութը: Տեսահսկման սարքերի նկարահանած տեսանյությում դիմակավորված ուժայինները ներխուժում են Կիեւի ռեստորաններից մեկը եւ մի քանի այցելուների հատակին են պառկեցնում: Հաջորդ կադրերում 4 իրավապահներ, ենթադրաբար, Սաակաշվիլիին տանում են դեպի ավտոմեքենան, ըստ որում՝ նրանցից մեկը նրա մազերից է բռնել: Տեսանյութի նկարագրության մեջ նշված է, որ Սաակաշվիլիին ձերբակալած մարդիկ «ամբողջ ճանապարհին մինչեւ օդանավ հասնելը խփում էին նրա դեմքին, փակում բերանն ու աչքերը, սպառնում գնդակահարել»: Սաակաշվիլիին երկուշաբթի Լեհաստան են արտաքսել, որի տարածքից անցյալ տարվա աշնանը նա ապօրինի Ուկրաինա էր մտել՝ ճեղքելով սահմանապահների եւ իրավապահների պատնեշը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia