Search

Ծեծկռտուք Երեւանի ավագանու նիստի ժամանակ՝ «Երկիր Ծիրանիի» եւ ՀՀԿ-ականների միջեւ (Ֆոտո)



Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ հագան եւ փորձեցին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները վեր կացան, որ արգելեն, այդ ժամանակ ջուրը թափվեց Տարոն Մարգարյանի սեղանի մոտ եւ նա վեր կացավ տեղից: Երեւանի ավագանու նիստում ընդմիջում հայտարարվեց, որպեսզի վիճակը շտկեն: Այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվեցին «Երկիր Ծիրանի» անդամների վրա եւ փորձում էին քարշ տալով հեռացնել նրանց: Քաշքշուկի ժամանակ նրանք մի քանի ապտակ հասցրեցին Մարինա Խաչատրյանին: Մասնավորապես, Մարինա Խաչատրյանին մի քանի ապտակ հասցրեց ՀՀԿ խմբակցությունից Գոռ Վարդանյանը, իսկ նույն խմբակցությունից մեկ այլ անդամ հետեւից քաշեց նրա մազերը եւ հարվածներ հասցրեց: «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը փորձում էր բաժանել կողմերին, բայց չէր հաջողվում: Մարինա Խաչատրյանը եւս հարվածներ էր հասցնում: Այս պահին ավագանու նիստն ընդհատվել է, ոստիկաններ են եկել դահլիճ եւ փորձում են դուրս բերել «Երկիր Ծիրանիի» անդամներին: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Նուբարաշենի խճուղու հարակից շենքի բնակիչները փակել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը։ Նրանք բողոքում էին քրեակատարողական հիմնարկի կոյուղուց տարածվող գարշահոտությունից։ Տեղեկացնում է` news.am-ը:


Դոլարի փոխարժեքը նվազել է 455 դրամից. Եվրոն ու ռուբլին թանկացել են

10 օր առաջ Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Երբ է մեկնարկելու առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը

Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 188 հազար 62 պատվաստում

Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից

Երկրի վիճակը օրհասական է. Սաղաթելյան

Մեր երկրում ընտանիքների զարգացման ճանապարհին խնդիրներ դեռևս շատ կան. ՄԻՊ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png