Search

Ինտերակտիվ ուսուցման դասասենյակ՝ Երևանի Պեյո Յավորովի անվան դպրոցում


Ինտերակտիվ ուսուցման դասասենյակ՝ Երևանի Պեյո Յավորովի անվան դպրոցում

Պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Պեյո Յավորովի անվան հ.131 դպրոց: Բուլղարիայի նախագահը նախ ծանոթացել է դպրոցում գործող բուլղարացի բանաստեղծ, գրող, լրագրող և հրապարակախոս Պեյո Յավորովի անունը կրող թանգարանի ցուցանմուշներին, այնուհետ ներկա է գտնվել ինտերակտիվ ուսուցման դասասենյակի բացման արարողությանը: Հարկ է նշել, որ հիմնանորոգված, կահավորված և նորագույն տեխնիկայով համալրված ինտերակտիվ ուսուցման դասասենյակը ստեղծվել է Բուլղարիայի Հանրապետության աջակցությամբ: Կարևորելով նման դասասենյակի առկայությունը՝ պատասխանատուները նշել են, որ այն հնարավորություն կընձեռի կրթօջախի սաների համար ձևավորելու ժամանակակից կրթական միջավայր: Այցի ավարտին Ռումեն Ռադևը գրառում է կատարել դպրոցի պատվավոր հյուրերի հուշամատյանում:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia