Search

Թրամփն օգնություն է առաջարկել Պուտինին



ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Երկու երկրների առաջնորդները քննարկել են հարցեր, որոնք փոխադարձ անհանգստություն են առաջացնում, ներառյալ՝ Հյուսիսային Կորեայի խնդիրը: Թրամփը հայտարարել է Իսրայելի և Պաղեստինի միջև «կայուն խաղաղ համաձայնագրի» կնքման անհրաժեշտության մասին: Բացի այդ, Թրամփը ցավակցություն է հայտնել Պուտինին՝ կապված Ան-148-ի ողբերգության հետ, որը 71 մարդու կյանք խլեց, և հայտնել ողբերգության հետաքննության համար օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին: Ավելի վաղ Պուտինը հանդիպում է ունեցել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ և քննարկել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia