Search

Երևանի զարգացման ու բյուջեի կատարման հաշվետվությունները



Երևանի 2017թ. բյուջեի կատարման տարեկան ու Երևանի զարգացման 2017թ. ծրագրի իրականացման հաշվետվությունների նախագծերը կներկայացվեն հանրային քննարկման Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Նիստի օրակարգում ներառված էին «Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշումների նախագծերը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ հարցերը: Ներկայացնելով բյուջեի կատարողականը` Վահե Նիկոյանը նշել է, որ բյուջեի եկամուտները կատարվել են 100,3 տոկոսով, այդ թվում սեփական եկամուտները՝ 101 տոկոսով: Քաղաքապետի տեղակալը հայտնել է նաև, որ բյուջեի ծախսերի տնտեսումներ են եղել՝ հիմնականում պայմանավորված գնումների մասով խնայողություններով: Նշվել է նաև, որ 2017 թվականի Երևանի քաղաքապետարանի տարեկան հաշվետվությունն ամփոփ ներկայացված է տեղեկագրում, որը տպագրված և էլեկտրոնային տարբերակով հասանելի է համաքաղաքացիներին: Նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալը պատասխանել է խորհրդի անդամների կողմից բարձրացված բոլոր հարցերին: Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են հաշվետվության նախագծերը սահմանված կարգով ներկայացնել հանրային քննարկման:


ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png