Search

ՀԱՅԿԱՇԽԱՐՀ մանկապատանեկան նոր հարթակ



ՀԱՅԿԱՇԽԱՐՀ-ը (www.armlands.com) մանկապատանեկան լրատուական-տեղեկատուական նոր կայք է, որ կը հրապարակուի արեւմտահայերէնով։ Ան իր տեսակով առաջինն է՝ ե’ւ Հայաստանի, ե’ւ Սփիւռքի մէջ։

Կայքի մտայղացումը եօթ տարեկան (այժմ 10 տ) Արեգի տաղլեանինն է, որ իր պնդումներով հետամուտ եղաւ, կայքը կեանքի կոչելու։

ՀԱՅԿԱՇԽԱՐՀ երկիմաստ (հայկական աշխարհ, Հայկի աշխարհ) անուանումը նախ կը բխի կայքի նպատակէն, որ հեռանկար ունի մանուկներու եւ պատանիներու հայկական աշխարհը ըլլալու, երկրորդ՝ ինչպէս նշեցինք կայքի մտայղացման հեղինակի անունը Արեգի է, որ Հայկ նահապետի աղջկան անունն է, հետեւաբար Հայկի աշխարհը անուղակիօրէն կը կապուի անոր անուան հետ։

2017-ի Սեպտեմբեր 21-ին ստեղծուած ՀԱՅԿԱՇԽԱՐՀ-ը նախատեսուած է 4-7 եւ 8-15 տարիքային խումբերու համար։ Փոքրիկներու բաժնի մէջ տեղ կը գտնեն անոնց տարիքին համապատասխանող երգեր, ուսուցողական տեսանիւթեր եւ խաղեր։ Տարիքային երկրորդ խումբի համար նախատեսուած են շտեմարանային տարբեր ոլորտի նիւթեր, ժամանցային նիւթեր ինչպէս նաեւ զիրենք հետաքրորքրող օրուան լրահոսը՝ Հայաստանէն, Սփիւռքէն եւ աշխարհէն։

ՀԱՅԿԱՇԽԱՐՀ-ը նաեւ մանկապատանեկան նոր հարթակ է աշխարհի ստեղծագործ հայ մանուկներուն եւ պատանիներուն. անոնք հնարաւորութիւն ունին իրենց տարբեր ոլորտի ստեղծագործութիւնները կայքի մէջ հրապարակելու, իսկ լրագրողական հմտութիւններ ունեցողները կայքի աջակիցներն՝ են իրենց պատրաստած նիւթերով։

«Հայրենադարձներ» սիւնակով` հայրենադարձ պատանիներու փորձը ապրումներն ու տպաւորութիւնները կը փոխանցուին աշխարհասփիւռ պատանիներուն։

Կայքը խումբ մը կամաւորներու անհատական նախաձեռնութիւնն է, հիմնադիրն ու խմբագիրն է Նայիրի Մկրտիչեան:

#Հայկաշխարհ #ՆայիրիՄկրտչյան #armlandscom

Առաջարկում եմ այս հարցերը հնչեցնել հայկական պետականության քարտեզին նայելիս. Հոխիկյան

Զախարովան մեկնաբանել է Նավալնիի վերաբերյալ Գերմանիայի պատասխանը

ՀԴԲ-ն հետաքննում է Կապիտոլիումի մոտ անկարգությունների գործում այլ կառավարությունների մասնակցությունը

Գերմանիայի իշխանությունները թույլատրել են «Հյուսիսային հոսք-2»-ի հետագա կառուցումը

Աֆղանստանի Գերագույն դատարանի երկու կին դատավոր սպանվել

Քաղաքական դաշտը, դատաիրավական համակարգը պիտի ենթարկվի լյուստրացիայի. Նաիրա Զոհրաբյան

Իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման պետական ծրագիրը. ԱՀ նախագահ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: