Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ հունվարի 16-ին նշում են The Beatles-ի համաշխարհային օրը



Բիթլզ (անգլ.՝ The Beatles), բրիտանական աշխարհահռչակ ռոք խումբ է Լիվերպուլ քաղաքից: Ստեղծվել է 1960 թվականին: Լեգենդար խմբի անդամներն էին Ջոն Լենոնը (ռիթմ-կիթառ, սոլո-կիթառ, բաս-կիթառ, ստեղնաշար, փողային գործիքներ, հարվածային գործիքներ, վոկալ), Փոլ Մաքքարթնին (բաս-կիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, կիթառ, վոկալ), Ջորջ Հարրիսոնը (սոլո-կիթառ, ռիթմ-կիթառ, սիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, վոկալ) և Ռինգո Սթարը (հարվածային գործիքներ, ստեղնաշար, վոկալ): Ինչպես նաև տարբեր ժամանակներում խմբի կազմում են եղել Փիթ Բեստը (հարվածային գործիքներ, վոկալ), Ստյուարտ Սատկլիֆը (բաս-կիթառ, վոկալ) և Ջիմի Նիկոլը (հարվածային գործիքներ): 1950-ականներին սկսելով հետևել ամերիկյան դասական ռոք-ն-ռոլին` Բիթլզը եկավ իր սեփական ոճին և հնչողությանը: Բիթլզը զգալի ազդեցություն է ունեցել ռոք երաժշտության վրա և մասնագետների կողմից ճանաչվել որպես 20-րդ դարի ամենահաջող խմբերից մեկն ինչպես ստեղծագործական, այնպես էլ կոմերցիոն առումով: Շատ ռոք երաժիշտներ խոստովանում են, որ դարձել են այդպիսին, Բիթլզի երգերի ազդեցությամբ: Խումբը համաշխարհային ճանաչում է ստացել 1963 թվականին` «Please Please Me/Ask Me Why» սինգլի թողարկումից հետո և իր ստեղծարարությամբ սկիզբ դրել գլոբալ մի երևույթի «բիթլմանիա» անունով: Քառյակը դարձել է բրիտանական առաջին խումբը, որի ձայնասկավառակները մեծ ճանաչում են ձեռք բերել ԱՄՆ-ում և գրավել առաջին հորիզոնականները:

#Բիթլզ