top of page

2018 թվականից ի վեր Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ

  • Anews
  • Sep 15, 2020
  • 1 min read

ree

Սոցիալական ցանցերում և որոշ լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում այն մասին, թե իբր գործող կառավարությունը միակն է Հայաստանի պատմության մեջ, որը ոչ մի հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի գրասենյակի որևէ ներկայացուցչի հետ։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ուսումնասիրել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումները՝ սկսած 2018-ից։ 2018-ի հոկտեմբերին Հայաստան է այցելել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այցի ընթացքում Բոլթոնը հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փոշինյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, քննարկվել էին երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր։

Բոլթոնի այցից 1 ամիս առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում արարողակարգային հանդիպում էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի միջև։ 

Արդեն 2019 թվականի հունիսին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, տարածաշրջանային խաղաղության և անվտանգության:

 
 
 

Comments


bottom of page