Search

Գյումրիում 6 անձ թունավորմամբ հոսպիտալացվել է



Դեկտեմբերի 24-ին, ժամը 2.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1949 թ. ծնված Վարդիթեր Ս.-ն, 1970 թ. ծնված Սմբատ Ս.-ն, 1973 թ. ծնված Անահիտ Ս.-ն, 1992 թ. ծնված Հռիփսիմե Ս.-ն, 1995 թ. ծնված Աբրահամ Ս.-ն և 1998 թ. ծնված Գայանե Ս.-ն:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 1.45-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Կատարվում է քննություն:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia