Search

Բացահայտվել է կեղծ կոնյակներ իրացնելու դեպքը



Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ են հրավիրվել 1996 թ. ծնված Ա. Ղ.-ն և 1994 թ. ծնված Ա. Գ.-ն` «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:

Նրանք ավտոմեքենայի բեռնախցիկից դուրս են հանել 67 շիշ հայտնի ապրանքանիշի կոնյակ և հայտնել,որ դրանք ձեռք են բերել Երևան քաղաքի բնակիչ Ա. Մ.-ից՝ նրան ընդհանուր վճարելով 170,000 ՀՀ դրամ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ա.Մ.-ն իր բնակարանում ալկոհոլային կեղծ խմիչքներ իրացնելու համար 5 աստղանի շշերի մեջ շշալցրել է շուկայական գնից անհամեմատ ավելի էժան կոնյակ՝ շշերի վրա կպցնելով կեղծ ակցիզային դրոշմանիշեր, և վաճառել 170,000 դրամով Ա. Ղ.-ին և Ա. Գ.-ին:

Կատարվում է քննություն:


Ոստիկանությունն այսօր դրսևորեց օրինապահ վարքագիծ

Բելառուսը Ռուսաստանից գնել է «Իսկանդեր» հրթիռային համալիր և Ս-400. Լուկաշեն

Արթուր Գալեյանի խափանման միջոցի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

«Դիմադրություն» շարժումը վաղը փողոցներ չի փակի

Բայդենը վստահեցրել է, որ աջակցում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Եվրախորհրդարանը կոչ է արել Շրյոդերին ներառել «սև ցուցակում»

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ակտիվիստների հետ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png