Search

Քննարկվել են Երևան և Մոսկվա քաղաքների զբոսաշրջային համագործակցության հեռանկարները



«Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Երևանի և Մոսկվայի քաղաքային զբոսաշրջության զարգացման հեռանկարները» խորագրով կլոր սեղան-քննարկումը: Կլոր սեղանը նախագահել են Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, Մոսկվայի արդյունաբերական պալատի զբոսաշրջության և հյուրանոցային տնտեսության գործունեության նախագահ Սերգեյ Աբրահամովը։ Զեկույցներով հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, Մոսկվայի սպորտի և զբոսաշրջության դեպարտամենտի հյուրանոցային տնտեսության վարչության ղեկավար Ալեքսեյ Տիխնենկոն, ինչպես նաև զբոսաշրջային մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը ներկա են գտնվել հայկական «Արմենիա Թրավել+Մ», «Իվենթս Սոլյուշնս և Ինսենտիտիվս-ԴՄՍ Արմենիա», «Տուր Դելիս», «Գո2Արմենիա», «Արմանե», «Օդակ գրուպ», «Երևան Թրավել» ընկերությունները, ինչպես նաև ռուսական զբոսաշրջային ինդուստրիայի ներկայացուցիչները: «Քաղաքային տուրիզմի զարգացման ժամանակակից միտումներից ելնելով՝ մենք Երևանում զարգացրել ենք միջոցառումային զբոսաշրջությունը, ռուսական շուկային առաջարկում ենք Երևանի վերաբերյալ փաթեթները կազմելիս հաշվի առնել սեզոնային և փառատոնային առանձնահատկությունները։ Երևանը շատ հետաքրքիր է ռուս զբոսաշրջիկի համար հատկապես մարտի 8-ին, մայիսյան տոներին»,-նշել է Մարիա Բարաղամյանը և օգտվելով առիթից՝ բոլորին հրավիրել հաջորդ տարի այցելել Երևան՝ մասնակցելու քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին: ​

Ներկայացնելով Երևանի զբոսաշրջային ներուժը՝ Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն ընդգծել է Երևանի մատչելի և կարճատև արձակուրդների համար հրաշալի ուղղություն լինելու փաստը և մասնավորապես նշել. «Քաղաքը արագորեն զարգանում է՝ ձգտելով համապատասխանել աշխարհի լավագույն զբոսաշրջային դեստինացիաներին: Մենք կարևորում ենք ռուսական շուկան և աշխատում ենք էլ ավելի խթանել զբոսաշրջիկների հոսքի ավելացումը»:

Կոնֆերանսի ավարտին երկու կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր եզրերը։


Ինչ պետք է անենք. Վիտալի Բալասանյան

ժամը 18։30-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտից կմեկնարկի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»

Անցած օրվա ընթացքում Հայաստանից ավելի քան 1000 փախստական է վերադարձել ԼՂ

Չինական Chang'e 5 տիեզերանավը վայրէջք է կատարել Լուսնի վրա (տեսանյութ)

Որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին. Մանե Թանդիլյան

Անիեր-Մյուր-Սենի քաղաքային խորհրդի բանաձևն Արցախի Հանրապետության ճանաչման մասին

Փաստաբանների պալատի խորհուրդը իշխանությանը հորդորում է գործել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: