Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Վարչապետն ու Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը քննարկել են փոխգործակցության խորացման հե



Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին: Շնորհավորելով պարոն Բելյանինովին Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետն արդյունավետ է գնահատել երկկողմ գործակցությունը և համատեղ ներդրումային մի շարք ծրագրերի իրականացումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Մասնավորապես, քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերում, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով, «Մեղրի ազատ տնտեսական գոտու» շրջանակում փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունները: