top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մասնակի այրվել է տրոլեյբուսի վարորդի խցիկի հատվածը. տուժածներ չկան



Դեկտեմբերի 21-ին` առավոտյան ժամը 7:25-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում հ. 9 երթուղու տրոլեյբուսի վարորդի խցիկում հրդեհ է բռնկվել, որն օպերատիվ կերպով մարվել է հրշեջ ծառայության աշխատակիցների ջանքերով: Հրդեհի պահին տրոլեյբուսը գտնվել է նախատեսված երթուղու ճանապարհին, սրահում ուղևորներ չեն եղել, տուժածներ չկան: Հրդեհի բռնկման պատճառը բարձր լարման շղթայում տեղի ունեցած կարճ միացումն էր: Հրդեհի պատճառով մասնակի այրվել է վարորդի խցիկի հատվածը:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page