Search

Լևոն Ալթունյանը հանդիպել է Համաշխարհային բանկի առողջապահության մասնագետների հետ



Համաշխարհային բանկի առողջապահության մասնագետների հետ կայացած հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։

Առողջապահության ոլորտի տնտեսագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Անա Հոլտը և Լևոն Ալթունյանը կարևորել են դեռևս 2015թ. մեկնարկած զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և ՊԱՊ թեստիսկրինինգային ծրագրերի շարունակականությունը։

Անդրադառնալով Համաշխարհային բանկի և կառավարության համաֆինանսավորմամբ արդիականացված Արյունաբանական կենտրոնին` Անա Հոլտը նշել է, որ ամենաժամանակակից սարքավորումներով և բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովված կենտրոնը կարող է հավակնել տարածաշրջանում կարևոր դերակատարում ունենալու։

Նախարար Լևոն Ալթունյանը և ՀՀ ԱՆ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Անի Հարությունյանը տեղեկացրել են, որ Արյունաբանական կենտրոնի բժշկական ծառայությունների արտահանման մեծ հնարավորություններն իրականություն դարձնելու նպատակով դեռ անցած տարի նախարարությունը հանձնարարել է մշակել բիզնես պլան, որում պետությունն իր մասնակցությունը ևս ունենալու է։

Նշվել է, որ արդեն ներկայացված երեք տարվա հավակնոտ պլաննիրատեսական է։ Դրանում ոսկրածուծի փոխպատվասումը դիտվում է նաև որպես առանձին բիզնես պլան, ինչը չի կարող խոչընդոտել կենտրոնի գործունեության բնականոն իրականացմանը։

Համաշխարհային բանկիներկայացուցիչների կողմից նման մոտեցումը ողջունվել է։ Այստեղ ընդգծվել էակտիվ մարկետինգի և հանրայնացման անհրաժեշտությունը։

Բժշկական տուրիզմը զարգացնելու գործում երկուստեք կարևորվել է սփյուռքի և հատկապես սփյուռքահայ բժիշկների ներուժի ընդգրկումը։

Նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի հետ նախորդ օրն ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում Համաշխահային բանկի մասնագետները ծանոթացել են ֆինանսավորման նոր մոտեցումներին, մասնավորապես` Հայաստանումառանձին խմբերի համար պետության կողմից բժշկական ապահովագրական փաթեթներ ձեռք բերելու փորձին։

Այս ծրագրերը ևս արժանացել են Համաշխարհային բանկի գործընկերներիհավանությանը։ Ավելին` ՀԲ-ի ներկայացուցիչները նշել են, որ հաջողության դեպքումներդրված յուրատեսակ մոդելը կարող է դառնալ հաջողված փորձի լավագույն օրինակներից մեկը։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia