Search

Երևանի համար 91 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 230 սաների առջև



Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ ներկա է գտնվել Երևանի համար 91 մանկապարտեզի վերաբացմանը: Ի դեպ, մանկապարտեզն այսուհետ կկրի «Փոքրիկ երկիր» անվանումը:

Ավելի քան 40 տարվա պատմություն ունեցող և կառուցման օրից երբևէ չհիմնանորոգված նախակրթարանում շուրջ 230 սաների համար ստեղծվել են նոր ու առավել հարմարավետ պայմաններ:

Մանկապարտեզի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին:

Նախակրթարանի ներքին հարդարման ու ձևավորման աշխատանքներն իրականացվել են յուրօրինակ լուծումներով՝ երեխաների համար ստեղծելով հեքիաթային ու նոր աշխարհ: Մանկապարտեզի բակը ևս բարեկարգվել է, տեղադրվել են մանկական խաղեր, զրուցարան-տաղավարններ: Հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ՀՀ առաջին տիկնոջ աջակցությամբ՝ «Լույս» և «Բիայնա» բարեգործական հիմնադրամների ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ էլ անհրաժեշտ նոր գույքով կահավորվել են խմբասենյակները, խոհանոցը, դահլիճներն ու մյուս սենյակները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ շրջել է մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել փոքրիկների հետ:

«Յուրաքանչյուր մանկապարտեզ իր յուրահատուկ մոտեցումն ունի երեխաների կրթության, դաստիարակության հարցում, սակայն մեզ համար կարևոր են նաև այն պայմանները, որոնք ստեղծվում են երեխաների և աշխատակազմերի համար: Այս տարի սա արդեն 2-րդ մանկապարտեզն է, որը ՀՀ առաջին տիկնոջ աջակցությամբ հանձնում ենք մեր փոքրիկ համաքաղաքացներին՝ հնարավորություն տալով նրանց հաճախելու օրինակելի մանկապարտեզ: Երևանի քաղաքապետարանն իր հերթին առաջիկա հինգ տարիներին շարունակելու է մանկապարտեզների նորոգման ծրագիրը, որպեսզի մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներն ունենան նմանատիպ պայմաններ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:


ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png