Search

Մարզաբնակ երիտասարդները՝ Մարզային ԱՌԱՋՆՈՐԴարանում


«Մարզային ԱՌԱՋՆՈՐԴարան» ուսուցողական դասընթացն իրականացրեց Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆԸ երիտասարդության մայրաքաղաք Չարենցավանում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Հաշվի առնելով մարզաբնակ երիտասարդ առաջնորդների կարիքները, օգտագործելով Ոստայնի մասնագետների կողմից մշակված ու հրատարակված «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդի ուղեցույցը», ինչպես նաև երիտասարդության ոլորտի մասնագետների փորձն ու գիտելիքները կազմակերպվեց ուսուցողական դասընթաց, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից ո Ջավախքից երիտասարդներ: Դասընթացը կազմակերպված էր ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ, դերային խաղերով, ինչպես նաև համատեղ թեմայի ուսումնասիրությամբ ու քննարկմամբ: Մարզաբնակ երիտասարդ առաջնորդները ուսուցման արդյունքում ձեռք բերեցին գիտելիքներ ու հմտություններ առաջնորդի առանձնահատկությունների, կազմակերպական կառավարման, կամավորների ներգրավվման, ժամանակի ու ռիսկի կառավարման, անձնակազմի ու մարդկային ռեսուրսների զարգացման, ֆինանսավորման հայտայթման և դրամահավաքի, հանրային կապերի և կազմակերպության հանրայնացման գործիքների, ինչպես նաև երիտասարդական քաղաքականություն թեմաներով:

ՈՍՏԱՅՆ-ի նախագահ Ատոմ Մխիթարյան կարևորելով Մարզային ԱՌԱՋՆՈՐԴարան ծրագիրը նշեց, որ «մարզաբնակ երիտասարդների ներգրավվումը կազմակերպված երիտասարդության շարքերը, կարողությունների գնահատումն ու անհրաժեշտ գիտելիքների փոխանցումը նպաստում է իրազեկված, ինքնադրսևորված քաղաքացի ձևավորելուն: Մասնակից երիտասարդներն այսուհետ իրենք են դառնում ուսուցանողներ և իրենց կարողություններով կրթում են իրենց համայնքի, մարզի երիտասարդներն: Ուղեցույցն էլ իրենց համար որպես ուղենիշ է»:

Չարենցավանցի Մարի Հովակիմյանը ակտիվ քննարկման արդյունքում հայտարարեց, որ «նման դասընթացները հնարավորություն են տալիս քաղել առավել շատ տեղեկություն, գիտելիքներ, որոնք օգնում են հետագայում լոկալ մակարդակում իրացնելու»:

Վարդենիկցի Արմեն Հովհաննիսյանն էլ կարևորեց ուղեցույցի գոյությունը, ինչը հնարավորություն է տալու այս թեմաներին անդրադառնալ համակարգված կերպով: Ժամանակ առ ժամանակ թերթելու և համայնքի երիտասարդներին փոխանցելու անհրաժեշտ գիտելիքներ:

Նշենք, որ Ուղեցույցի վերամշակած էլեկտրոնային տարբերակը կտեղադրվի ՈՍՏԱՅՆ-ի կայքում՝ մատչելի բոլորի համար:


Համաշխարհային համահայկական երիտասարդական ոստայնը` (Ոստայն) միջազգային երիտասարդական կազմակերպություն է, որի հիմնական առաքելությունն է ամրապնդել Հայրենիք-Սփյուռք կապը, համախմբել հայ երիտասարդությանն ազգային ինքնության և ազգային արժեհամակարգի պահպանման գաղափարի շուրջ:




ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png