Search

Նոր տուն Արցախում


Եվս մեկ բազմազավակ ընտանիքը նոր կյանք կսկսի նոր տանը

Ինչպես տեղեկացնում է՝ Հայաստան համահայկական հիմնադրամը, Արցախի Լուսաձոր համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 4 սենյականոց բնակարան է նվիրում Գարիկ Պետրոսյանի և Էվելինա Բալասանյանի ընտանիքին:

Հովանավորն է Տորոնտոյի տեղական մարմնի բարերար Գարբիս Նորյանը: Տան կառուցումը սկսվել 2017 թ. ապրիլին: Բնակարանն ապահովված է անհրաժեշտ բոլոր կոմունալ պայմաններով, նաև կահավորված է:

Ծրագրի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 24-րդ տունն է հանձնում շահագործման: Ընթացիկ տարում բնակարան է տրվել արդեն 12 ընտանիքի: Դեռ 11 ընտանիք էլ տուն կստանա:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia