top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Եդինայա Ռոսիա կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները հանդիպեցին քաղաքագետ Ալեքսանդր Ի


Եդինայա Ռոսիա կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամներն այսօր ՀՀԿ ԵԿ գործընկերների հետ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպեցին քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանին:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ողջունելով երիտասարդներին, ընդգծեց այն, որ երկու ժողովուրդներն ունեն բազմադարյա բարեկամական կապեր։ Բանախոսն անդրադարձավ հայ-ռուսական քաղաքական-տնտեսական հարաբերություններին, Հայաստանի աշխարհաքաղաքական առանձնահատկություններին, հարևանների հետ փոխհարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և այլն:

Հանդիպման ընթացքում բանախոսը պատասխանեց նաև երիտասարդներին հետաքրքրող մի շարք հարցերի: Հանդիպման վերջում Եդինայա Ռոսիա կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները շնորհակալություն հայտնեցին Ալեքսանդր Իսկանդարյանին բովանդակալից, ուսանելի և հետաքրքիր դասախոսության համար՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես ռազմավարական գործընկերոջ նշանակությունը ՌԴ-ի համար։

«Եդինայա Ռոսիա» կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամներն այս օրերին Երևանում են գտնվում իրենց գործընկերների՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հրավերով։ Նրանք Հայաստան են ժամանել հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ։ Այցը նպատակ ունի սերտացնել երկու կառույցների միջև համագործակցության շրջանակները։


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page