Վիգեն Սարգսյանի այցը Մինսկ
Nov 28, 2017
1 min read

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը
մեկնել է Մինսկ:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով, նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով մեկնել է Մինսկ: Նոյեմբերի 30-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհրդի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական համատեղ նիստին:




Comments