Search

Մարսելի տուրիզմի և Երևանի քաղաքապետարանի համագործակցության հուշագիրը



Երևանի քաղաքապետարանի և Մարսելի տուրիզմի ու կոնգրեսի գրասենյակի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, զբոսաշրջության ոլորտը զարգացնելու նպատակով:

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմակերպված գործարար համաժողովին, որի ժամանակ Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը ներկայացրել է Երևանի զբոսաշրջային ոլորտի ներուժն ու զարգացումը, մասնավորապես միջոցառումային զբոսաշրջության, ենթակառուցվածքների ստեղծման և զբոսաշրջության ոլորտում առկա ներդրումային ծրագրերի համատեքստում:

Այնուհետև համաժողովում Երևանի քաղաքապետարանի, ի դեմս քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի, և Մարսելի տուրիզմի ու կոնգրեսի գրասենյակի, ի դեմս տիկին Դոմինիք Վլաստոյի ու Մաքսիմ Տիսսոյի, միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակում կողմերը պարտավորվել են ակտիվորեն նպաստել երկուստեք համագործակցության խորացմանն ու նպատակային քայլեր ձեռնարկել երկու քաղաքների միջև զբոսաշրջության ոլորտը զարգացնելու նպատակով՝ իրականացնելով փորձի փոխանակման, վերապատրաստումների կազմակերպման, անհրաժեշտ նյութերի և տեղեկատվության փոխանակման հստակ ծրագրեր:


Ինչո՞ւ պարտվեցինք. Սենոր Հասրաթյան

Ռուս զինվորականները մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկներ

Մենք միշտ կլինենք ձեր կողքին, դուք մենակ չեք լինի. Յուրի Ջորկայեֆ

Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով 4 ադրբեջանցի է զոհվել

«Երբ մեկը մի կարծիք է հայտնում, Սովետաշենի հաչող շների պես հարձակվում են վրան». Վարդան Պետրոսյան

Ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացնում Նյու Յորքում՝ բողոքելով մշակութային ցեղասպանության դեմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: