Search

«Մենք պարտավոր ենք միասնաբար պայքարել և՛ թուրքական ժխտողականության, և՛ ֆաշիզմի հերոսացման փորձերի դե



ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 27-ին Տավրիդյան պալատում հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Անտուֆևի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է պարոն Անտուֆևին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ժամանակահատվածում եւս ԱՊՀ ՄԽՎ-ն կշարունակի իր արդյունավետ աշխատանքը:


Էդուարդ Շարմազանովը կարևորել է ԱՊՀ-ի և նրա խորհրդարանական բաղկացուցչի դերն ու հավելել, որ ՀՀ ԱԺ պատվիրակներն ակտիվ են թե՛ վեհաժողովի աշխատանքներում եւ թե՛ հանձնաժողովներում: Նշելով, որ այս տարի լրացել է ԱՊՀ ՄԽՎ-ի կազմավորման 25-ամյակը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ միջխորհրդարանական վեհաժողովը մեծ դեր է ունեցել նաեւ տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում: Այս համատեքստում նա կարծիք է հայտնել, որ ԱՊՀ ՄԽՎ-ն՝ որպես միջազգային կազմակերպություն, պետք է հստակ հանդես գա հակամարտությունների խաղաղ կարգավորման դիրքերից:

Նշելով, որ հաջորդ տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդարանականների կողմից Հայոց ցեղասպանության և առհասարակ «ցեղասպանություն» երևույթի դատապարտումը:

«Միայն դատապարտելով կարող ենք կանխարգելել մարդկության նկատմամբ նոր հանցագործությունների իրականացումը: Այստեղ տեղին է հիշել Հիտլերի հայտնի խոսքը՝ «Ո՞վ է, ի վերջո, այսօր հիշում հայերի բնաջնջումը»: Համոզված եմ, որ մենք պետք է դատապարտենք և՛ թուրքական ժխտողականությունը, և՛ ֆաշիզմի հերոսացման փորձերը»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:


Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png