Search

«Արքայական համերգ» ՀՀ Նախագահի հովանու ներքո



«Արքայական համերգ». կներկայացվեն տարբեր երկրների թագավորների ստեղծագործությունները

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19.00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում կներկայացվի «Արքայական համերգ» նախագիծը։ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Առաջին անգամ հնչելու են տարբեր երկրների թագավորների ստեղծագործությունները՝ ՀՀ վաստակավոր գործիչ Դանիել Երաժշտի մեկնաբանմամբ։ Ստեղծագործությունների համադրումն իրականացրել է Դանիել Երաժիշտը, ով նաև համերգային երեկոյի բանախոսն ու դիրիժորն է:

Ո՞վ է Դանիել Երաժիշտը.

Դանիել Երաժիշտ (Գրիգոր Արշավիրի Դանիելյան), հայ ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2011):

Վեց տարեկան էր, երբ գնաց երաժշտական դպրոց: Տարիներ հետո իմացավ, որ ձայնային հնչյունների այբուբենը ` դո, ռե, մի, ֆա, սո, լյա, սի, աղոթքի առաջին վանկեր են: «Փաստորեն, ամբողջ կյանքում ակամա աղոթք եմ անում, որ Աստված իմ շուրթերը մաքրի մեղքերից և ինձ ձայն տա, որ լիաձայն փառաբանեմ Արարչին»:Երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Գրիգոր Դանելեյանը (Դանիել Երաժիշտ) վերհիշում է իր առաջին հոգևոր ապրումները:

Մանրամասները՝ տեսանյութում.



Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia