Search

«Աստղերն են մեղավոր» թե՞ «Թղթե քաղաքներ». Ջոն Գրինի վեպերի հայերեն թարգմանությունների շնորհանդես



Գրքի երևանյան փառատոնի՝ Yerevan Book Fest-ի շրջանակում նոյեմբերի 26-ին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացրեց հայտնի ու սիրված հեղինակ Ջոն Գրինի «Թղթե քաղաքներ» և «Աստղերն են մեղավոր» վեպերի հայերեն թարգմանությունները: Թարգմանել էր Ալինա Միրզոյանը:

Բեսթսելերների հեղինակ Ջոն Գրինի փայլուն ու սուր միտքը, այրող, հուզական անկեղծությունը ծնունդ են տվել ընթերցողների մի նոր սերնդի: Գրինը արժանացել է Printz մրցանակի (2006) իր առաջին «Ալյասկայի որոնումներում» վեպի համար, իսկ «Աստղերն են մեղավոր» վեպը 2012 թվականի հունվարին «Նյու Յորք Թայմս»-ի բեսթրելերների ցուցակի առաջատարն էր: 2014 թվականին «Time» ամսագրի տվյալներով Գրինի անունը ներառվեց «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդիկ» ցուցակում: «Աստղերն են մեղավոր» գիրքը մրցանակակիր գրող Ջոն Գրինի դեռևս ամենահավակնոտ և սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ և սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ և ողբերգական գործընթացը: Չնայած ուռուցքները փոքրացնող բժշկական հրաշքին, որը Հեյզելին ապրելու ևս մի քանի տարի է պարգևել, նա, միևնույն է, անբուժելի հիվանդ է՝ քաղցկեղի վերջին փուլում, ում կյանքի վերջին գլուխը գրվել է հենց ախտորոշման պահից: Սակայն, երբ Օգոստոս Ուոթերս անունով շրջադարձային պայծառ կերպարը հանկարծակի հայտվում է «Քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության խմբակում», Հեյզելի համար կյանքի նոր էջ է բացվում: «Թղթե քաղաքներ»-ի հերոս Քվենթին Ջեյքոբսենը ամբողջ կյանքում հեռվից սիրել է սքանչելի, արկածասեր ՄարգոՌոթ Սպիգլմենին: Ու երբ աղջիկը, նինջայի հագուստով, բացում է նրա պատուհանը ու հետո մագլցում նրա կյանք՝ հրավիրելով մի հետաքրքիր ու արտասովոր վրեժի արշավի, նա համաձայնում է: Արթուն գիշերվան հաջորդում է նոր օրը, և Քյուն գնում է դպրոց ու հայտնաբերում, որ մշտապես հանելուկ Մարգոն հիմա արդեն առեղծված է դարձել: Բայց Քյուն շուտով պարզում է, որ նա հուշումներ է թողել… հենց իր՝ Քյուի համար: Առաջնորդվելով կցկտուր ուղենիշներով՝ որքան մոտենում, այնքան ավելի է հեռանում աղջկանից, որին կարծում էր, թե ճանաչում է:


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png