Search

Տեղեկատվության համաշխարհային օրն այսօր է



Նոյեմբերի 26-ին նշվում է Տեղեկատվության համաշխարհային օրը, որը 1994-ից ամեն տարի անցկացվում է Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ: Այն գլխավոր խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Տնտեսական ու Սոցիալական խորհուրդներում ու Համաշխարհային տեղեկատվական խորհրդարանում։

1992 թվականի այս օրը կայացել է Ինֆորմատիզացիայի առաջին միջազգային ֆորումը։ Հիմա Տեղեկատվության համաշխարհային օրը նշում են աշխարհի շատ երկրներում։ Տեղեկատվությունը միշտ մարդկության կյանքում շատ կարեւոր դեր է կատարել, իսկ 20-րդ դարի կեսերից սոցիալական առաջընթացի ու գիտության եւ տեխնիկայի բուռն զարգացման արդյունքում տեղեկատվության դերը շատ է մեծացել։ Հիմա համաշխարհային միտում է դարձել հեռարձակման արդիականացումը՝ թվային տեխնոլոգիաներին անցնելով, գերարագ ինտերնետի ու բջջային կապի զարգացումը։

Ինֆորմատիզացիայի կարեւորագույն ուղղություններից է ինտերնետային տեխնոլոգիաների զարգացումը մարդու կենսագործունեության բազմաթիվ ոլորտներում։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia