Search

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային


Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ա.Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ղեկավար, հայտնի սրտաբան, վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս Լեո Բոկերիային, ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրավերով եռօրյա այցով ժամանել է Հայաստան՝ բժշկական կենտրոնների հետ համագործակցություն զարգացնելու, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնելու նպատակով: Ողջունելով աշխարհահռչակ բժշկին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել նրա ներդրումը սրտային վիրաբուժության զարգացման գործում` ընդգծելով, որ պրոֆեսոր Բոկերիայի ներդրած նոր, ժամանակակից մեթոդների շնորհիվ աշխարհում փրկվել են հազարավոր մարդկանց կյանքեր, շատերն էլ դեռ հույսով սպասում են իրենց առողջացմանը: Նախագահը շնորհակալություն է հայտնել անվանի բժշկին նաև իր անգնահատելի փորձով ուրիշների հետ կիսվելու պատրաստակամության համար՝ համարելով դա աստվածահաճո գործ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս առողջապահության ոլորտի զարգացմանը, բժշկության մեջ առաջավոր փորձի ներդրմանը: Նախագահն այդ տեսանկյունից կարևորել է աշխարհի առաջատար մասնագետների հետ կապերի հաստատումն ու համագործակցությունը և հույս հայտնել, որ Լեո Բոկերիայի այցը Հայաստան, շփումները հայ մասնագետների հետ, պրակտիկ գիտելիքների ու փորձի փոխանակումը մեծ աջակցություն կլինի Հայաստանում այդ ոլորտի զարգացման համար: Բժիշկ Բոկերիան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, գնահատանքի համար և վստահեցրել, որ ջանք չի խնայի Հայաստանում սրտանոթային վիրաբուժության զարգացման գործում իր ներդրումն ունենալու համար: Անվանի սրտաբան, վիրաբույժը Հանրապետության Նախագահի հետ հանդիպմանը ներկայացրել է աշխարհում այս ոլորտի զարգացման միտումներն ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի լավ արդյունքների հասնելու հնարավորությունները: Պրոֆեսոր Բոկերիան նշել է, թե տպավորված է Հայաստանում իր այցելած բժշկական կենտրոններով և այնտեղ իրենց մասնագիտական առաքելությունն իրականացնող բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնց հետ հաճույքով կհամագործակցի:


ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png