Search

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն



Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը և տարածաշրջանային արդի խնդիրներին: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կմասնակցեն «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը, որը նվիրված է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին: Նախագահ Սարգսյանը կայցելի նաև Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճար, որտեղ կդիտի «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում բացված՝ թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, կայցելի նաև եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդես:


Եվրոպայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 210-ի

Պետք է հասկանալ և վերացնել ամուսնալուծությունների պատճառները․ Արա Զոհրաբյան

ԵՄ-ն և ԱՀԿ-ն ժամանակակից ռենտգեն սարքավորում է տրամադրում Մարտունու բժշկական կենտրոնին

Չի բացառվում, որ Ադրբեջանը բլեֆի է գնում. Աբրահամյան

Ֆրանսիայի իշխանությունը հետաքննում է Փարիզում Կուբայի դեսպանատան վրա իրականացված հարձակումը

ԱՄՆ-ն կարևորում է իր երկարամյա գործընկեր հայկական Սփյուռքի դինամիկ ջանքերը․ դեսպան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով Սյունիքում է

ԼՐԱՀՈՍ
practice cover.png