top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արթուր Բաղդասարյանը՝ ՍԴ նախագա՞հ. «Հայկական վերածնունդը» կդառնա բացահայտ իշխանական ուժ



«Ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ղեկավարած ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչելով Վանաձորի ավագանու բոլոր որոշումները՝ միեւնույն ժամանակ, դրանց վերացման ժամկետ էր սահմանել մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը:

20 տարի շարունակ Հայաստանի ամենատարբեր իշխանությունների պատվերը կատարած եւ բոլոր ապօրինի ու կեղծված ընտրությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը այս որոշմամբ փորձում է ցույց տալ, թե որքան համարձակ եւ արդարադատ է ինքը, եւ դրանով իր համար հանրային վարկանիշ ստեղծել:

Ըստ տեղեկությունների՝ ՍԴ այս որոշումը իշխանությունը կազմակերպել է Գագիկ Հարությունյանի գեղեցիկ հեռացումն ապահովելու համար, ում 70-ամյակը լրանում է 2018թ․մարտի 23-ին: Մեր տեղեկություններով՝ ՍԴ նախագահի պաշտոնում Գագիկ Հարությունյանին փոխարինելու է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Այս նշանակումից հետո ՀՎԿ-ն դադարելու է լինել կեղծ ընդդիմադիր եւ վերածվելու է բացահայտ իշխանական ուժի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page