Search

Վարչապետը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին



Ուզբեկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախ նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: Նեղ կազմով հանդիպմանը ՀՀ վարչապետն անդրադարձել է Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին՝ նշելով, որ պայմանագիրը համարվում է այն հիմքը, որը լայն հնարավորություններ է ստեղծում՝ ԱՊՀ-ում փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման համար: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս այս հարթակում հարաբերություններ կառուցել անդամ պետությունների հետ՝ համոզմունք հայտնելով, որ առևտրային արգելքների հետագա վերացումը և Ազատ առևտրի մասին պայմանագրի դրույթների իրագործումը դրական ազդեցություն կունենա պետությունների տնտեսական աճի վրա և հնարավորություններ կստեղծի ԱՊՀ երկրների տնտեսությունների խորացման համար: ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ընդունվել են անդամ պետությունների տնտեսական, ինչպես նաև այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ուղղված մոտ երկու տասնյակ փաստաթղթեր: Խորհուրդը նաև որոշում է կայացրել հաջորդ նիստը 2018 թվականի հունիսին Տաջիկստանի Հանրապետությունում անցկացնելու մասին:


ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png