Search
Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի տնօրենը մանկավարժին ոչ հարիր պահվածք է դրսևորում
Դպրոցի տնօրենը Սուսաննա Բարսեղյանը արգելում է ծնողներին մասնակցել դասերին, հանդիպել ուսուցիչներին և ընդանրապես մուտք գործել դպրոցի տարածք: Ծնողներից շատերը զայրացած են: Anews.am կայքի թղթակցին փոխանցել են, որ երբ ծնողները ցանկանում են հետևել երեխայի դասին, դպրոցի տնօրենն իրեն պահում է անտակտ, ոչ բարեհամբույր և մանկավարժին ոչ հարիր կեցվածք է դրսևորում: Վերջիններս մտահոգված են այն փաստով, թե ում են վստահել իրենց երեխաներին: «Տնօրենը ոչ մի իրավական հիմք և բարոյական իրավունք չունի վիրավորելու ծնողներին, ովքեր ցանկանում են հետաքրքրվել և անձամբ հետևել երեխայի դասերին: Խնդրում ենք, համապատասխան վերահսկող կառույցին, կարգի հրավիրել Գ.Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի տնօրենին»:
