Search

Սերժ Սարգսյանը ներկա է եղել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է եղել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017թ. ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստում զեկույցներով հանդես են եկել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Հանրապետության Նախագահը նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում անդրադարձել է ոստիկանության առջև ծառացած խնդիրներին, նախանշել հետագա անելիքները, ոստիկանության գործունության առաջնահերթություններն ու նպատակադրումները, ինչպես նաև խոսել սահմանադրական բարեփոխումներից բխող պետական մարմինների հարաբերակցության նոր պայմաններում ոստիկանությունից ակնկալիքների, իրավապահ այլ մարմինների հետ պատշաճ համագործակցության մասին և մի շարք հանձնարարականներ է տվել իրավախախտումների կանխարգելման, երկրում հասարակական կարգի և անվտանգության ապահովման, ինչպես նաև այլ ուղղություններով համապատասխան աշխատանքներ իրականացնելու նպատակով: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ առկա խնդիրները լուծելու համար ոստիկանությունն ունի մեծ ներուժ, ինչպես նաև պետության ղեկավարի և Գերագույն գլխավոր հրամանատարի աջակցությունը՝ վստահեցնելով, որ պետությունը միշտ պատրաստ է ամուր թիկունք լինել ոստիկանին, նրա ծառայության արդյունավետությունը բարձրացնող բոլոր նախաձեռնություններին: Մինչ կոլեգիայի ընդլայնված նիստը Նախագահն այցելել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության վերանորոգված հարկաբաժին, ծանոթացել իրականացված աշխատանքներին և վարչության գործունեության համար ստեղծված պայմաններին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia