Search

Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018 թվականին կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ու Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: Հիշյալ միջոցառումների նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ավելի վաղ Հանրապետության Նախագահի հրամանագրերով ստեղծվել են հանձնաժողովներ, հաստատվել են դրանց անհատական կազմերը, և հանձնաժողովներին տրվել են հանձնարարականներ: Խորհրդակցության սկզբում Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երեք միջոցառումներն էլ ունեն առանձնահատուկ նշանակություն և պետք է անցնեն անթերի՝ կազմակերպչական շատ բարձր մակարդակով: «Ըստ էության, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի Հայաստանի անկախացումից հետո ամենախոշոր միջոցառումը՝ աշխարհի ֆրանկոֆոն երկրների ղեկավարների, բարձրաստիճան բազմաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ: Ենթադրվում է, որ 100-ից ավելի պատվիրակություններ և մինչև հինգ տասնյակ պետությունների ղեկավարներ կմասնակցեն գագաթնաժողովին: Սա մեծ միջոցառում է, որի սահուն կազմակերպումը պետք է վկայի մեր պետական մարմինների կայացվածության մասին»,- ասել է Հանրապետության Նախագահը: Երևանում 2018թ. հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների և դրանց վերաբերյալ Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին զեկուցել է արտաքին գործերի նախարար, Հանրապետության Նախագահի հրամանագրով ստեղծված հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Նալբանդյանը: Օրակարգի հաջորդ հարցի՝ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը զեկուցել է պաշտպանության նախարար, հոբելյանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Երևանի քաղաքապետ, պետական հաջորդ հանձնաժողովի նախագահի տեղակալ Տարոն Մարգարյանը զեկուցել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին: Հանրապետության Նախագահը խորհրդակցության արդյունքում հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ամփոփել շահագրգիռ մարմիններից ստացված բոլոր առաջարկությունները և ներկայացնել միջոցառումների մանրամասն ծրագրերը՝ կատարման պատասխանատուներով և ֆինանսական հստակ հաշվարկներով: Նախագահի կողմից տրվել են նաև կազմակերպչական աշխատանքների հետ կապված մի շարք հանձնարարականներ:


Մեկ օրում բացահայտվել է 77 հանցագործություն, որից 9-ը՝ նախկինում կատարված

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է

Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքում փոփոխությունները նոր հնարավորություն են բացում

Արտակ Բեգլարյանը այցել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն

Նոր մանրամասներ՝ ՊԲ զինծառայողի մահվան գործով. Ինքն է ինքնաձիգից կրակել իրեն

Աստծո կամոք ողջ եմ. Երասխի՝ վիրավորում ստացած համայնքապետ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք

ԼՐԱՀՈՍ
practice cover.png