Search

Հանդիպում-քննարկում Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև



Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առկա համագործակցության ծրագրով առևտրատնտեսական կապերի ընդալայման և ներդրումային համատեղ նոր նախաձեռնությունների իրագործման համատեքստում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում:

Հանդիպմանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգի «Լենդ» առևտրային ընկերության տնօրեն Աննա Շլյանինան, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենի ժ.պ. Արտակ Միքայելյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված և շահագրգիռ են Սանկտ Պետերբուրգի հետ համագործակցության ծավալմամբ:

«Երևանի քաղաքապետարանը կարևորում և խրախուսում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային նախագծերի, ինչպես նաև երկու քաղաքների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնումն ու զարգացումը: Ի դեպ, քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունը Երևանում կազմակերպված հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերել այս տարի Սանկտ Պետերբուրգում անցկացված Երևանի օրերին՝ Սանկտ Պետերբուրգի կառավարության Ձեռնարկատիրության և սպառողական շուկայի զարգացման կոմիտեի հետ կլոր սեղան-քննարկման ընթացքում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Աննա Շլյանինան իր հերթին ևս ընդգծել է համագործակցության զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունն ու շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ առևտրատնտեսական կապերի հաստատման գործում ցուցաբերվող աջակցության և պատրաստակամության համար:

Քննարկման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկայում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ և ծրագրային առավել մանրամասն քննարկում: Հանդիպման ավարտին մասնակիցները նաև վստահեցրել են, որ նման ձևաչափով հանդիպումներն արդյունավետ են և նպաստում են երկու քաղաքների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը:


Մեկ օրում բացահայտվել է 84 հանցագործություն. ավազակային հարձակում, անձի առևանգում, ծեծ

Գուցե նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությո՞ւն կա. Կարին Տոնոյան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Ադրբեջանցիները կրակում են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ

Սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել

Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքեր.ՊՆ

ՄԱԿ-ը 600 միլիոն դոլար կվճարի Քուվեյթի նավթային ընկերությանը` Իրաքի ներխուժման համար

ԼՐԱՀՈՍ
practice cover.png