Search

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Լեհաստանի փոխվարչապետ Պյոտր Գլինսկու հետ


ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 19-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության փոխվարչապետ, մշակույթի և ազգային ժառանգության նախարար Պյոտր Գլինսկու հետ:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչները դարեր ի վեր ներգրավված են եղել Լեհաստանի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Արա Բաբլոյանը կարևորել է Լեհաստանի իշխանությունների դրական վերաբերմունքը տեղի հայ համայնքի նկատմամբ:

ՀՀ ԱԺ նախագահի գնահատմամբ՝ մշակութային և գիտակրթական ոլորտում հայ-լեհական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. հայ համայնքի համար հոբելյանական հանդիսացող այս տարվա ընթացքում թե՛ Լեհաստանում, թե՛ Հայաստանում նախագծվել և արդեն իրականացվում են բազմաթիվ մշակութային միջոցառումներ, որոնք հայ-լեհական բարեկամության վառ վկայություններն են:

«Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը կարևոր նշանակություն ունի երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և միմյանց մշակույթներին ծանոթանալու գործում»,- ասել է Արա Բաբլոյանը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը կարևորել է Հայաստանի և Լեհաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը՝ նշելով, որ այս ոլորտում իրականացվել են զգալի աշխատանքներ: Երկու երկրների տարբեր քաղաքների միջև ծավալվում է համագործակցություն, պարբերաբար իրականացվում են փոխայցելություններ:

Երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման առնչությամբ Արա Բաբլոյանը կարևորել է հայ-լեհական միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի գործունեությունը, որի նիստերին զուգահեռ կազմակերպվում են նաև հայ և լեհ գործարարների մասնակցությամբ համաժողովներ:

Լեհաստանի Հանրապետության փոխվարչապետ Պյոտր Գլինսկին, խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին, նշել է, որ լեհերը հայերի նկատմամբ ունեն առանձնահատուկ ընդգծված վերաբերմունք, ինչը հիմնված է այն մեծ ներդրմամբ, որն ունեցել են հայերը Լեհաստանում: Փոխվարչապետը դրական է գնահատել հատկապես մշակույթի ոլորտում առկա արդյունավետ համագործակցությունը: Նա հավաստիացրել է, որ լեհական կողմը բաց է հետագա համագործակցության համար:

Պյոտր Գլինսկին մանրամասն ներկայացրել է մշակույթի նախարարության գործունեության վերջին ձեռքբերումները, անդրադարձել իրականացվող տարբեր միջոցառումների, այդ թվում՝ Ազգային հուշարձանների պահպանման հիմնադրամի ստեղծմանը:


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png