Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Հոկտեմբերի 21-ին Երևանը կմիանա համապետական շաբաթօրյակին



Աշխատանքային խորհրդակցության ժամանակ, հաշվի առնելով ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում առաջիկա շաբաթ օրը համապետական շաբաթօրյակ անցկացնելու առաջարկը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության կառույցներին հանձնարարել է հոկտեմբերի 21-ին մայրաքաղաքում կազմակերպել և անցկացնել համաքաղաքային շաբաթօրյակ:

Միաժամանակ, շաբաթօրյակի կազմակերպման պատասխանատուներին հանձնարարվել է ապահովել ինչպես քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես էլ վարչական շրջանների, քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին` ներգրավելով նաև շահագրգիռ կառույցներին և մասնավոր հատվածին:

Աշխատանքային խորհրդակցության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև «Սանիթեք» ընկերությանը, օպերատիվ շտաբին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է աշխատանքներ կազմակերպել մայրաքաղաքի փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները թափված տերևներից մաքրելու ուղղությամբ: Միաժամանակ, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը զեկուցել է, որ քաղաքապետարանի կողմից իրականացվող «Մաքուր Երևան» ծրագրի շրջանակում նախորդ շաբաթ սոցցանցերով գրանցվել է շուրջ 100 հասցե, որոնք փոխանցվել են օպերատիվ շտաբին և «Սանիթեք» ընկերությանը:

Ոլորտի պատասխանատուներին հանձնարարվել է նաև խիստ հսկողություն սահմանել շաբաթօրյակի ընթացքում կուտակված տերևները համապատասխան վայր տեղափոխելու և դրանց այրումը բացառելու ուղղությամբ: