Search

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպումներ է ունեցել Կիպրոսի և Իռլանդիայի խորհրդարանների ղեկավարների հ


ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների ամուր հարաբերությունները պայմանավորված են պատմամշակութային, հոգևոր և արժեհամակարգային ընդհանրություններով, ինչպես նաև գրեթե նույն ճակատագրով: Արա Բաբլոյանի խոսքով՝ հայ և կիպրացի ժողովուրդների միջև պատմականորեն հաստատված եղբայրական հարաբերությունների վառ վկայություններից մեկը դեռևս 1975թ-ին Կիպրոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է: Նա երախտագիտություն է հայտնել 2015թ-ի ապրիլի 2-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի միաձայն ընդունման համար:

Արա Բաբլոյանը, խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին, ընդգծել է, որ հակամարտության լուծման բանակցային եղանակն այլընտրանք չունի: Այս հարցում նա բարձր է գնահատել Կիպրոսի իշխանությունների հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Կողմերը կարևորել են խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների առավել ակտիվացումը, համագործակցությունը միջխորհրդարանական կառույցներում:

Անդրադարձ է կատարվել Կիպրոսի հայ համայնքին. նշվել է, որ հայերը Կիպրոսի հասարակության լիիրավ անդամներ են, մեծ դեր ունեն երկրի հասարակական ու քաղաքական կյանքում, ինչպես նաև մեր երկու երկրները շաղկապող կարևոր օղակ են:

Խորհրդարանների ղեկավարները փոխադարձաբար միմյանց հրավիրել են այցելել իրենց երկիր:

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իռլանդիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Շոն Օ Ֆարիլի հետ:

Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու Իռլանդիայի հետ հարաբերությունները թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ ձևաչափերում: Նրա կարծիքով՝ Հայաստանի և Իռլանդիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացման և հարաբերությունների զարգացման համար առկա է մեծ ներուժ:

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Իռլանդիայի հետ հարաբերությունների զարգացմանը:

Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի խնդիրներից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը կարևորել է հիմնախնդրի կարգավորման հարցում Իռլանդիայի հավասարակշռված դիրքորոշումը: «Հայաստանը հավատարիմ է հակամարտության` բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը և բարձր է գնահատում այս ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետևողական ջանքերը»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Կողմերը միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը. այն երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակներից է: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել բարեկամական խմբերի միջև կապերի ամրապնդումը:

Իռլանդիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրները բազմաթիվ նմանություններ ունեն: Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված քայլերը:

Անդրադառնալով հակամարտությունների կարգավորմանը՝ Իռլանդիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահը համոզմունք է հայտնել, որ այդ հարցում միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են:

Շոն Օ Ֆարիլը նշել է, որ Իռլանդիայում ապրող հայերը մեծ ներդրում ունեն երկրի զարգացման գործում:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Իռլանդիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահին հրավիրել է Հայաստան:


Մեկ օրում բացահայտվել է 84 հանցագործություն. ավազակային հարձակում, անձի առևանգում, ծեծ

Գուցե նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությո՞ւն կա. Կարին Տոնոյան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Ադրբեջանցիները կրակում են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ

Սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել

Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքեր.ՊՆ

ՄԱԿ-ը 600 միլիոն դոլար կվճարի Քուվեյթի նավթային ընկերությանը` Իրաքի ներխուժման համար

ԼՐԱՀՈՍ
practice cover.png