Search

Ազգային ժողովի պատգամավորները ծանոթացել են հայրենական ռազմարդյունաբերության նորագույն արտադրատեսակնե


Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ Ազգային ժողովի տարբեր խմբակցությունների մի խումբ պատգամավորների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմադյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ:

Հանդիպման ընթացքում պատգամավորներին են ներկայացվել հայրենական ռազմարդյունաբերության մի շարք նորագույն արտադրատեսակներ, դրանց մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու հնարավորությունները: Ընդգծվել է, որ մարտական հերթապահության ընթացքում նոր արտադրատեսակների կիրառումն առանձին ուղղություններով էապես փոխել է ուժերի հարաբերակցությունը` հակառակորդի գործողությունները դարձնելով առավել վերահսկելի և կանխատեսելի:

Հանդիպման երկրորդ հատվածում հարցեր են ուղղվել Վիգեն Սարգսյանին և Դավիթ Փախչանյանին: Քննարկումների առանցքում եղել են ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի հիմնախնդիրներն ու զարգացման ծրագրերը։ ԱԺ պատգամավորները գոհունակություն են հայտնել հանդիպման ձևաչափի կապակցությամբ՝ նշելով, որ նման քննարկումները չափազանց կարևոր են՝ երկրի համար կենսական կարևորություն ներկայացնող և վերկուսակցական նշանակություն ունեցող՝ պետության անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ ոչ միջնորդավորված տեղեկություններ ստանալու և գործընթացի մասին լիարժեք պատկերացում կազմելու տեսանկյունից։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia