Search

Պաշտոնական պատվիրակությունների տոնական հյուրընկալություն Երևանի քաղաքապետարանում



«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պաշտոնական պատվիրակությունների անդամները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հյուրընկալվել են քաղաքապետարանի ճեմասրահում:

Երևան այցելած գործընկերներին և պաշտոնական պատվիրակությունների անդամներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և մայրաքաղաքի ծննդյան օրվա տոնական տրամադրությունը երևանցիների հետ միասին կիսելու համար, և նկատել, որ այս քայլն, անշուշտ, Երևանի հանդեպ ունեցած հարգանքի և վստահության անչափ կարևոր դրսևորում է, ինչը, քաղաքապետի հավաստմամբ, փոխադարձ է:

«Այս օրերին ձեզ հետ ունեցած հանդիպումների ժամանակ ինձ համար անկեղծորեն հաճելի էր լսել Երևանի դինամիկ զարգացման մասին ձե՛ր գնահատականները: Այո՛, 2799-ամյա Երևանն այսօր համաչափ զարգացող քաղաք է, ինչը նաև բազմաշերտ և բազմակողմանի այն համագործակցության արդյունքն է, որ Երևանն այսօր ունի աշխարհի ավելի քան 50 քաղաքների և միջազգային 10 կազմակերպությունների հետ: Եվ, որ ամենակարևորն է, բարեկամական և գործընկերային այդ փոխգործակցության շրջանակում նաև ընդլայնման միտումներ են դրսևորվում, որոնք ծառայեցվում են ի շահ մեր քաղաքների և նրանց բնակիչների բարօրության: Արագ զարգացող աշխարհն, անշուշտ, նոր մարտահրավերներ է առաջադրում քաղաքային տնտեսության կառավարման ասպարեզում: Նաև այս համատեքստում է, որ այսօր ավելի քան երբևէ կարևորվում է քաղաքների միջև համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը: Մենք միշտ ենք հայտարարել, որ Երևանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար, ու ես վստա՛հ եմ, որ արդյունավետ համագործակցելով, անհրաժեշտության դեպքում նաև միմյանց սատարելով, մեկս մյուսին փոխադարձաբար օգնելով, մենք կարո՛ղ ենք և անպայմա՛ն կհաղթահարենք բազում խոչընդոտներ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու առիթն օգտագործելով Երևանում հյուրընկալված պատվիրակությունների անդամներին հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան ու մասնակիցը դառնալ 2800-ամյա հնամենի, բայց միշտ երիտասարդ Երևանի հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառումներին:

Տոնական հյուրընկալության պաշտոնական մասին հաջորդել է Երևան ժամանած պատվիրակությունների անդամների հետ շփումը, որի շրջանակում ներկաները, ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևանի օրվա առթիվ իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են փոխանցել քաղաքամայր Երևանին և երևանցիներին:


Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png