top of page

Երեխաները կավճանկարներով իրենց սերն են նվիրել Սիրո քաղաք Երևանին

Oct 14, 2017
1 min read

Մայրաքաղաքի ծննդյան օրը Երևանի քաղաքապետարանի հարակից հրապարակն ամբողջությամբ փոքրիկ երևանցիների տնօրինմանն էր հանձնված: «Երևան՝ սիրո քաղաք» խորագրով տոնական կավճանկարչությունը հրաշալի հնարավորություն էր շուրջ 3000 երեխաների համար նաև նկարներով արտահայտելու իրենց սերը սիրելի քաղաքի հանդեպ: Փոքրիկ նկարիչների աշխատանքներին շրջել և ծանոթացել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պատկերված նկարների գերակշիռ մասն, անշուշտ, մանուկների պատկերացրած Երևանն էր, որն առլեցուն էր սիրով, արևով, ժպիտով ու բազմերանգ ծաղիկներով: Աշխատանքներում տեղ էին գտել նաև մայրաքաղաքում երեխաների սիրելի վայրերը, այդ թվում՝ իրենց բակերն ու խաղահրապարակները: Նախաձեռնությանը միացած փոքրիկ երևանցիների համար ապահովվել էր գունավոր կավիճների անսահմանափակ քանակ, միջոցառումն էլ ուղեկցվում էր համերգային ծրագրով:

Երևանի օրվա առթիվ շնորհավորելով փոքրիկ երևանցիներին և նրանց ծնողներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ մայրաքաղաքում արվելու է ամեն ինչ, որ վաղվա Երևանի լիարժեք տերերին՝ փոքրիկ երևանցիներին, փոխանցվի ավելի բարեկարգ ու հարմարավետ Երևան:


 
 
 

Comments


bottom of page