top of page

Արա Բաբլոյանն այցելել է Պետրոպավլովյան ամրոց

Oct 14, 2017
1 min read

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Սանկտ Պետերբուրգ: ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 14-ին այցելել է Պետրոպավլովյան ամրոցի Նարիշկինի աշտարակ:

Նշենք, որ դեռևս Պետրոս Առաջինի ժամանակաշրջանից սկիզբ առած ավանդույթի համաձայն՝ Նարիշկինի աշտարակից ամեն օր թնդանոթի համազարկով ազդարարվում է կեսօրը: Համազարկի իրավունք վերապահվում է նաև Սանկտ Պետերբուրգ այցելած պատվավոր հյուրերին: Հոկտեմբերի 14-ին ավանդական թնդանոթային համազարկն իրականացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:


 
 
 

Comments


bottom of page