Search

Կառավարությունում քննարկվել է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը


Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը մշակվել է կառավարության ղեկավարի՝ ապրիլի 27-ի հանձնարարականի հիման վրա: Զեկուցվել է, որ նախագիծը ներկայացվել է շահագրգիռ գերատեսչություններին, վերջիններիս կողմից ստացվել են տարբեր առաջարկություններ ու դիտողություններ: Դրանց վերաբերյալ վերջնական որոշումներ ընդունելուց հետո նախագիծը կներկայացվի կառավարություն և Ազգային ժողով: Խորհրդակցության ընթացքում նախագծի առանձին կետերի հետ կապված քննարկում է ծավալվել: Վարչապետ Կարապետյանն անհրաժեշտ է համարել նախագիծը լրացուցիչ քննարկել փորձագիտական շրջանակների, միջազգային կառույցների հետ: «Այն իր կարգավորումներով պետք է համահունչ լինի կառավարության որդեգրած ծրագրին ու ժամանակակից մոտեցումներին: Աշխատանքային օրենսգիրքը կարևոր փաստաթուղթ է, որը գործատու-աշխատող հարաբերություններում պետք է ճիշտ հիմք դնի»,- ասել է Կարեն Կարապետյանը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia