Search

Ջալալ Թալաբանիի մահը գերագույն կորուստ է Իրաքի և Քուրդիստանի համար. ԵԱԴ



Կյանքի 83-րդ տարում հոկտեմբերի 3-ին վախճանվել է Իրաքի նախկին նախագահ և Քուրդիստանի առաջնորդ Ջալալ Թալաբանին։ Թալաբանիի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է ուղղել Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը, որում մասնավորապես ասվում է․

«Երիտասարդական ակումբների դաշնության և Քուրդ-հայկական բարեկամության կազմակերպության անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Իրաքի նախկին նախագահ, «Քուրդիստանի հայրենասիրական միություն» կուսակցության հիմնադիր և գլխավոր քարտուղար Ջալալ Թալաբանիի մահվան կապակցությամբ:

Ջալալ Թալաբանին իրավամբ կհիշվի բռնապետության դեմ պայքարի, իր նվիրվածության, ժողովրդավարության և խաղաղության հաստատման շարունակական ջանքերի համար: Նա այն քաղաքական գործիչն էր, ով հավասարություն հաստատեց քրդերի և արաբների միջև, և հանդես էր գալիս Իրաքում ապրող բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպանությամբ:

Նա էր, որ 21-րդ դարը քաղաքականության, խորհրդարանի և խաղաղության դար էր համարում:

Ջալալ Թալաբանիի մահը գերագույն կորուստ է Իրաքի և Քուրդիստանի համար: Նրա ոգին հավերժ կմնա:

Թող հանգչի խաղաղությամբ»:

Ex-Iraqi president and Kurdish leader Jalal Talabani died on Tuesday in Germany․ The largest youth organisation of Armenia, Federation of Youth Clubs of Armenia sent a condolence letter.

"On behalf of the Federation of Youth Clubs of Armenia NGO and Kurdish-Armenian Friendship Organization, we offer our deepest condolences on the passing of former President of Iraq, Founder and Secretary General of Patriotic Union of Kurdistan Jalal Talabani.

Jalal Talabani will be surely remembered for his unequivocal commitment and continuous efforts combating dictatorship and contributing to democracy and peace at global scale. He was the one bringing equality between Kurds and Arabs and the protecting the rights of all nations living in Iraq.

He was the one considering the 21st century as the period of politics, parliament and peace.

He will remain in the memory of his nation as a true patriot.

The loss of Mr. Talabani is a major loss for Iraq and Kurdistan.

His spirit will remain forever.

May he rest in peace."


Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է սադրիչ եւ անհիմն

ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի և Կութի ուղղությամբ

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png