Search

Երևանում կայացել է հայ-չեխական գործարար համաժողով


Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի Հայաստան այցի շրջանակում հոկտեմբերի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացել է հայ-չեխական գործարար համաժողով, որի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը և Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը:

Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հայ-չեխական տնտեսական և գործարար կապերը վերջին տարիներին արդյունավետ զարգանում են, որի վառ ապացույցն այս տարվա ընթացքում ապրանքաշրջանառության շուրջ 60 տոկոսով աճն է:

«Հայաստանը ԵՏՄ անդամ միակ երկիրն է, որն ունի GSP+ համակարգ ԵՄ երկրների հետ, ինչը հնարավորություն է տալիս զարգացնելու առևտրաշրջանառությունը, տնտեսական կապերը ԵՄ երկրների, այդ թվում՝ Չեխիայի հետ: Այո, մենք ԵՏՄ անբաժանելի մասն ենք, բայց դա խոչընդոտ չէ ԵՄ երկրների հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հարցում»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Նշելով, որ հայ-չեխական տնտեսական հարաբերությունների զարգացումը մեր երկրի համար առաջնահերթություն է՝ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավարը գոհունակությամբ է ընդգծել այն հանգամանքը, որ բազմաթիվ չեխական ընկերություններ ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստանում, իսկ հայ գործարարները՝ Չեխիայում:

Համաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը հավաստիացրել է, որ հայ օրենսդիրները չեխ խորհրդարանականների հետ միասին անելու են հնարավորը տնտեսական հարաբերությունների զարգացմանը խթանելու համար:

Ողջույնի խոսքում Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը ևս ընդգծել է, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը և տնտեսական կապերը դրական զարգացման հունով են ընթանում և հույս է հայտնել, որ նոյեմբերին ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի ստորագրումից հետո երկու երկրների հարաբերություններն առավել կխորանան:

Համաժողովի ընթացքում քննարկվել են երկկողմ ներդրումային և գործարար կապերի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:


ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png