Search

«Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնն իր դռներն է բացում մարտունեցի երեխաների առաջ


Այս օրերին «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի հիմնադիրներն իրականացնում են իրենց հեղինակային ծրագրի մեկնարկման աշխատանքները. վերանորոգվում է դասընթացների սենյակը, կահավորում, ձևավորվում:

«Ոսկեփորիկը» հիանալի հնարավորություն է մարտունեցի բալիկների գեղագիտական ճաշակի և մտահորիզոնի ձևավորման համար։ Կենտրոնի հիմնադիր Էկա Հորստկայի պնդմամբ, ծրագիրը, որը իրենք առաջարկելու են քաղաքի փոքրիկներին, ընդհանուր զարգացման բազա է, որն արդարացնելու է իրեն անկասկած։

«Չզարմանք, եթե ձեր բալիկները գան և պատմեն, որ արել են այն, ինչը դուք ձեզ անգամ թույլ չէիք տա անելու, բայց հավատացած եղեք, որ փորձառու մասնագետներ ունենք, որոնք բացահայտելու են ամեն բալիկի ուրույն առանձնահատկությունը՝ տանելով դեպի արվեստը, դեպի այնտեղ, որտեղ նա իրեն լավ կզգա։ Սակայն բնավ էական չէ՝ ձեր երեխան կդառնա արվեստագետ, թե ոչ, պարզապես նա կձևավորվի որպես մարդ, անձնավորություն, կունենա կարողությունների և հմտությունների հսկայական զինանոց՝ հետագա «թրծման» ու զարգացման հեռանկարներով։ Եվ այն բալիկները, ում հետ մենք պատիվ ենք ունենալու աշխատելու, 10-ամյակներ հետո կբացակայացնեն ռաբիզը շրջանառությունից. մենք միտված ենք աշխատելու սերնդի հետ, որը մենք ուզում ենք տեսնել վաղը: Մեզ համար շատ էական է մեր գործունեությունն սկսել մարզերից, քանի որ մենք հատուկ վերաբերմունք ունենք մարզի տաղանդի հանդեպ, մեզ համար շատ կարևոր է, որ հայի գենը արթնանա հենց ամենասկզբից և իր օրրանում»,-մանրամասնում է ծրագրի հեղինակ Էկա Հորստկան:

Առաջին հետագա ծրագիրը, որը կներմուծվի կենտրոնի կողմից, անգլերենի դասընթացի ներգրավումն է:

Գեղագիտության կենտրոն հաճախելով՝ ձևավորվելու է փոքրիկների հաղորդակցման, ադապտացման, խոսքի, էթիկայի և էսթետիկայի խնդիրները: Բացի այդ, ծնողները տեսնելու են բալիկներին թե՛ բեմում, թե՛ ցուցադրվելիս, թե՛ ներկայանալիս: Հսկայական բանակ արվետագետների ամեն անգամ գալու է կոնկրետ աշխատելու բալիկների հետ, բազմաթիվ վարպետաց դասեր, հանդիպումներ են սպասվում մարտունեցի փոքրիկներին: Անդրադառնալով կենտրոնի գործունեությանը, նշենք, որ դասընթացները լինելու են շաբաթական երեք օր, ամսավճարը 12 հազար դրամ՝ 12 հանդիպում, գործելու է նաև զեղչային համակարգ:

Կենտրոնի առաջին սաները՝ 3-5 տարեկան փոքրիկներն են լինելու, կամ «ծլվլիկները», որոնց անհամբեր սպասում է կենտրոնը։ Իսկ ընդունելությունը հոկտեմբերի 5 -ին է, ժամը 15:00, Մարտունի քաղաքի մշակույթի տանը։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia