top of page

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Sep 30, 2017
1 min read

ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը սեպտեմբերի 30-ին ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Քրիստիան Վիգենինը եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին և արխիվային փաստաթղթերին, գրառում կատարել հուշամատյանում։

ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը նշել է, որ մարդկության դեմ կատարված ոճրագործությունը երբեք չպետք է մոռանալ և հավելել. «Մոլորակի յուրաքանչյուր մարդ պարտավոր է այցելել այս թանգարան, որպեսզի հիշի և չմոռանա տեղի ունեցածը»։


 
 
 

Comments


bottom of page