top of page

Սերժ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին

Sep 29, 2017
1 min read

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին: Հանրապետության Նախագահը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև երկարամյա հայրենանպաստ գործունեության համար Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին հանձնել է պետական բարձր պարգև՝ Պատվո շքանշան, որով նա Նախագահի կողմից պարգևատրվել է Անկախության օրվա կապակցությամբ:

Վան Գրիգորյանը երախտագիտություն է հայտնել հայրենիքի բարձր պարգևին իրեն արժանացնելու համար և վստահեցրել, որ այսուհետ ևս նույնպիսի նվիրումով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը: Հանդիպման ժամանակ նա Հանրապետության Նախագահին ներկայացրել է Ամերիկայի հայկական համագումարի կողմից վերջին շրջանում իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:


 
 
 

Comments


bottom of page