top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նոր ցուցահանդես «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում



Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանում տեղի է ունեցել «Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը» խորագրով նոր ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի, «Էրեբունի» ապատմահնագիտական արգելոց-թանգարանի և ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության համագործակցությամբ:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:

Ցուցահանդեսի նպատակն է ընդգծել բնության դերն ու նշանակությունը ուրարտական ժառանգության ստեղծման և պահպանման կարևոր գործում: Ցուցահանդեսը ներկայացնող պատկերազարդ տեղեկատվական պաստառներում ընդգրկված են մի շարք ուրարտական բնակավայրեր, որոնց օրինակով ցուցադրված են բնության մեջ ուրարտական քաղաքների տեղադրության առանձնահատկությունները, բնական լանդշաֆտի ճիշտ օգտագործման, պահպանության և ռազմավարական խնդիրների համադրության սկզբունքները, ինչպես նաև ուրարտացիների կողմից ջրանցքների, արհեստական լճերի, կամուրջների կառուցման նշանակությունը գյուղատնտեսության զարգացման գործում:

«Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը» ցուցահանդեսի դռներն այցելուների համար բաց կլինեն մինչև հոկտեմբերի 29-ը:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page